Ամերիկացի նկարիչը դաջվածքներ է անում բանանի վրա





Ամերիկացի նկարիչ Ֆիլ հանսենը դաջվածքներ է անում բանանի վրա: ԱՄՆ-ում նույնիսկ լույս է տեսել «Դաջվածքներ անել բանանի վրա կամ ցանկացած իր արվեստի վերածելու այլ միջոցներ» անվանումով գիրքը, որը նվիրված է Ֆիլի անսովոր զբաղմունքին:
Նկարիչն աշխատում է դաջվածքներ անելու սկզբունքով, պարզապես այս դեպքում ներկեր չի օգտագործում, քանի որ բանանի մակերեւույթը կոշտ հպումից բնական եղանակով մգանում է, գրում է «Ռոսբալտը»:
Հատկանշական է, որ Հանսենը բանանի վրա վերարտադրում է վան Գոգի, Միքելանջելոյի, Դեգայի եւ Բոտիչելիի աշխարհահռչակ գլուխգործոցները:

0 коммент.:

Отправить комментарий