«Եվրատեսիլը» կարող է չանցկացվել Բաքվում


Ադրբեջանի իշխանությունները մտավախություն ունեն, որ «Եվրատեսիլ-2012» մրցույթի կազմակերպիչները վերջին պահին կարող են հրաժարվել մրցույթը Բաքվում անցկացնելու գաղափարից: Այս մտավախության պատճառ է հանդիսացել այն փաստը, որ մրցույթի կազմակերպիչները նախապատրաստական աշխատանքներ են անցկացնում նաև Իտալիայում, որը անցյալ տարվա մրցույթում գրավել էր երկրորդ հորիզոնականը:
Ադրբեջանական լրատվամիջոցները կարծում են, որ նման որոշումը կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ մրցույթը Իտալիայում անցկացնելու հավանականությունը մեծ է :
(Հաղորդում է Slaq.am-ը)

0 коммент.:

Отправить комментарий